Basic information
Number
N 32-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.04.2003-12.06.2003)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2003.04.01/7(125) Հոդ.142
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
27.02.2003
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
27.02.2003
Effective date
11.04.2003
Interrupt date
11.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 փետրվարի 2003 թ.
ք. Երևան

N 32-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց վկայականներ ստանալու հայտի ձևը (Հավելված 2):

 

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

նախագահ՝

Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 27-ի թիվ 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց կնքված վկայականները տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):

2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուի գրանցումից հետո, թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը, կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» որոշման թիվ 2 հավելվածի սահմանված ձևի վստահված անձանց վկայականները ստանալու հայտ և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, անձնագրի սերիան և համարը:

3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

4. Վստահված անձը համարվում է գրանցված՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու և թեկնածուին կամ իր լիազոր ներկայացուցչին, կամ կուսակցության լիազոր ներկայացուցչին հանձնելու պահից:

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը, կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչն այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 27-ի թիվ 32-Ն որոշմամբ

 

Թիվ ________ ընտրատարածքային

ընտրական հանձնաժողովի քարտուղարին

 

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու

(կամ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ)

 

__________________________- ից

անուն, հայրանուն, ազգանուն

 

Հ Ա Յ Տ

 

Վստահված անձանց վկայականներ ստանալու

 

Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 27.02.2003 թ. թիվ 32-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով ________ հատ։

Վստահված անձանց ցուցակը կցվում է։

 

____ ______________ 200 թ.

_________________________
ստորագրություն

___________________________________________________________

 

Ես՝ ________________________________________ թիվ _____________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացա _________ հատ վստահված անձի

վկայական։

 

____ ______________ 200 թ.

_________________________
ստորագրություն

Changed acts
Changing Act Corresponding incorporation