Basic information
Number
N 59-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.08.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2022
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
03.08.2022
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
03.08.2022
Effective date
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան

N 59-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 9-Ն որոշման

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրումուղղ. և հավելվածի 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,

2) հավելվածի 9-րդ կետը «երկու օրինակը,» բառերից հետո լրացնել «արձանագրության մեկ քաղվածք,» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation