Basic information
Number
N 10-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.08.2005-25.11.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.225
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
22.06.2005
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
22.06.2005
Effective date
11.08.2005
Interrupt date
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան

N 10-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  ընտրական օրենսգրքի 492 -րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովըո որոշում է.

1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 1 հավելվածի:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը հավասարակողմ եռանկյուն է, կողմերի երկարությունը 30 մմ, կնիքի եզրագծով` նշված է «ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքներն ունեն քառանիշ համարներ, որոնց համարակալումը սկսվում է 0001 և ավարտվում 2000 թվանշանով:

2. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 2 հավելվածի:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 30 մմ տրամագծով, կնիքի եզրագծերով նշված են «Հայաստանի Հանրապետություն», «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կնիքները համարակալվում են Հանրապետության տարածքում կազմավորվող ընտրատարածքների թվին համապատասխան` N 1-ից մինչև N 41-ը ներառյալ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 3 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 20 մմ տրամագծով` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կնիքի եզրագծերով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 12-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/2-Ն և «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/3-Ն որոշումները:

5. Տեղամասային, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների գործող կնիքները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1305

 

0001-2000

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1306

 

D=30մմ

1-41

 

 

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1308

 

D=20մմ