Basic information
Number
թիվ 14
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.03.2020-08.07.2021)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
21.02.2020
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
21.02.2020
Effective date
26.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխության և չեղարկման կարգի» 3-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի» II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ և 44-րդ դիրքերով.

 

«43. Մսի և մսամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 034/2013) (թիվ 1 փոփոխություններ՝ սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ սննդային արժեքը նշելուն ներկայացվող պահանջների փոփոխության մասով)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի II եռամսյակ

53

44. Մսի և մսամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 034/2013) (թիվ 2 փոփոխություններ՝ տեխնիկական կանոնակարգի հասկացութային ապարատի առանձին դիրքերը հստակեցնելու մասով)

Ղազախստանի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

53»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
23.04.2021, թիվ 57 08.07.2021, թիվ 14
Changed acts
Changing Act Corresponding incorporation