Basic information
Number
թիվ 150
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.09.1995-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
15.09.1995
Signing date
15.09.1995
Effective date
15.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 150

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգի մասին» Թիվ 141 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգի մասին» թիվ 141 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

ա) 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.

«3. Դրամարկղային գործառնությունների հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ձևերը և դրանց կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումները հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».

բ) 4-րդ կետը հանել.

գ) 5-րդ կետում «1995 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1996թ. հունվարի 1-ից. բառերով.

դ) որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը հանել:


քաղ. Երևան
թիվ 150