| Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքատնտեսագիտական գործունեության դասակարգչի | Ապրանքի անվանումը | Բնաիրային չափը | 
| 1 | 2 | 3 | 
| 02 | Միս և մսի սննդային ենթամթերք | 30 կգ | 
| 03 | Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ | 30 կգ | 
| 0302 91 000 0 | Լյարդ, խավիար, սերմնահեղուկ | 0.5 կգ | 
| 04 | Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 30 կգ | 
| 0407 | Թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած | 150 հատ | 
| 0408 11 | Ձվի դեղնուց՝ չորացված | 1 կգ | 
| 08 | Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային պտուղների ու սեխի կեղևներ և կճեպներ | 50 կգ յուրաքանչյուր տեսակից | 
| 09 | Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ | 5 կգ | 
| 1201 | Սոյայի պտուղներ՝ մանրատած կամ չմանրատած | 20 կգ | 
| 1202 | Գետնընկույզ՝ չբոված կամ որևէ այլ եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, մանրատած կամ չմանրատած | 20 կգ | 
| 1203 00 000 0 1204 00 1205 1208 | Կոպրա Վուշի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած Հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած Ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից՝ բացի մանանեխի սերմերից | 20 կգ | 
| 1206 00 | Արևածաղկի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած | 50 կգ | 
| 1207 | Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու պտուղներ` մանրատած կամ չմանրատած | 50 կգ | 
| 1212 | Կարոբի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք` դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված | 20 կգ | 
| 15 | Կենդանական, բուսական կամ միկրոկենսաբանական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր | 25 կգ | 
| 16 | Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից կամ միջատներից | 20 կգ | 
| 1604 31 000 0 1604 32 00 | Թառափազգիների խավիար, թառափազգիների խավիարի փոխարինիչներ | 2 կգ | 
| 17 | Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն | 10 կգ | 
| 1704 10 | Մաստակ` պատված կամ չպատված շաքարով | 1 կգ | 
| 18 | Կակաո և դրանից մթերք | 10 կգ | 
| 19 | Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից | 15 կգ | 
| 1901 10 000 0 | Պատրաստի սննդամթերք՝ նախատեսված վաղ տարիքի երեխաների համար, փաթեթավորված մանրածախ վաճառքի համար | 15 կգ | 
| 1901 20 000 0 | Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր | 15 կգ | 
| 1902 | Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | 10 կգ | 
| 1904 | Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 5 կգ | 
| 1905 31 1905 32 | Քաղցր չոր թխվածքաբլիթ Վաֆլի և վաֆլու շերտեր | 10 կգ | 
| 20 | Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից | 10 կգ | 
| 21 | Սննդամթերքներ` տարբեր (բացառությամբ 2106905800, 2106909803, 2106909808) | 10 կգ | 
| 2102 | Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի | 2 կգ | 
| 22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է | 
| 23 | Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր (բացառությամբ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշվածների) | 10 կգ |