Basic information
Number
թիվ 193
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.12.1995-30.06.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
01.12.1995
Signing date
01.12.1995
Effective date
01.12.1995
Interrupt date
30.06.2000

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 193

 

ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի մեջ լրացումներ կատարելու մասին

 

Հաշվի առնելով, որ ՀՀ ԿԲ վարչության 1995թ. հոկտեմբերի 20-ի թիվ 177 որոշման հետ կապված ՀՀ բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում բացվել են նոր հաշիվներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

ՀՀ ԿԲ վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված հրահանգի

-2-րդ և 3-րդ կետերում բանկի ակտիվների և բանկի ընդհանուր ակտիվների հաշվարկներում ավելացնել «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկեր» թիվ 721 հաշվեկշռային հաշիվը:

-6-րդ կետում պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափի հաշվարկում ավելացնել «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվներ» թիվ 719 հաշվեկշռային հաշիվը:


քաղ. Երևան
թիվ 193