Basic information
Number
ՀՕ-391-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2022
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.10.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
11.11.2022
Effective date
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է համապատասխանաբար տարրական ընդհանուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը «պատվիրման,» բառից հետո լրացնել «լրացման,» բառով:»:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:»:

 

Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-391-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation