Basic information
Number
N 1751-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.11.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.11.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.11.2022
Effective date
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1751-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ ԱՆՎԱՄԲ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Միավորված ազգերի կազմակերպության զարգացման «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիր անվամբ գանձապետական ստորաբաժանումում բացել Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվ.

2) ֆինանսական միջոցների առանձնացված հաշվառում իրականացնելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և համապատասխան գերատեսչության միջև կնքված պայմանագրի համաձայն յուրաքանչյուր գերատեսչության համար բացել ենթահաշիվներ.

3) համապատասխան բացված ենթահաշիվներում առկա մնացորդն ընթացիկ տարվա տարեվերջին տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես բյուջետային աջակցություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ