ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1825-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 5-րդ կետի համաձայն)
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի, 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի 50-րդ և 51-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը տարածվում է նաև սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածք և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքից Հայաստանի Հանրապետություն ներքին փոխադրման վրա։
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝
1) սույն որոշման հավելվածի աղյուսակի 3-րդ և 4-րդ կետերում նշված արտադրանքի վրա, որոնք ուղեկցվում են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ).
2) սույն որոշման հավելվածի աղյուսակի 5-րդ և 6-րդ կետերում նշված արտադրանքի վրա, որոնք ուղեկցվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր, իսկ մանկական կոսմետիկայի և նանոնյութերի օգտագործմամբ արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրանքի պետական գրանցման վկայական).
3) սնդիկի հավելիչով այն արտադրանքի վրա, որոնց մաքսային հայտարարագրման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
| 
 NN ը/կ  | 
 Արտադրանքի անվանումը  | 
 Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի  | 
| 
 1.  | 
 Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային  | 
 8506 30 000 0  | 
| 
 2.  | 
 Սնդիկային լամպեր  | 
 8539 32 200 1  | 
| 
 3.  | 
 Լյումինեսցենտային լամպեր  | 
 8539 31 100 0-ից 8539 31 900 0-ից  | 
| 
 4.  | 
 Բարձր ճնշման նատրիումային լամպեր  | 
 8539 32 200 9-ից  | 
| 
 5.  | 
 Կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից)  | 
 3304 10 000 0-ից 3304 20 000 0-ից 3304 30 000 0-ից 3304 91 000 0-ից 3304 99 000 0-ից  | 
| 
 6.  | 
 Օճառ, որպես օճառ օգտագործվող մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ  | 
 3401 11 000 1-ից 3401 11 000 9-ից 3401 19 000 0-ից 3401 20 100 0-ից 3401 20 900 0-ից 3401 30 000 0-ից  | 
| 
 7.  | 
 Սնդիկ պարունակող մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 2 տոկոսից քիչ է  | 
 8506-ից  | 
| 
 8.  | 
 Սնդիկ պարունակող անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով  | 
 8536-ից  | 
| 
 9.  | 
 Սնդիկ պարունակող պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ  | 
 3808-ից  | 
| 
 10.  | 
 Սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝ - բարոմետրեր - հիգրոմետրեր - մանոմետրեր - ջերմաչափեր - սֆիգմոմանոմետրեր  | 
 9025 80 200 0-ից 9025 80 800 0-ից 9026 20 800 0-ից 9026 20 400 0-ից 9025 11-ից 9018 90 100 0-ից  | 
1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական: