Basic information
Number
ՀՕ-156-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (28.06.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1477
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
24.11.2004
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
21.12.2004
Effective date
28.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 10-րդ կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացում».

բ) 9-րդ և 10-րդ կետերի 10-րդ սյունակից հանել «Վ» տառը.

գ) ուժը կորցրած ճանաչել 11-րդ և 12-րդ կետերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-156-Ն