Basic information
Number
N 30-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.12.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Enactment organisation
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Enactment date
19.12.2022
Signing organisation
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Signing date
19.12.2022
Effective date
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

19 դեկտեմբերի 2022 թ.

  N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն.Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանով հաստատված հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Պատասխանատվության k2 գործակցի արժեքները տարբեր նպատակային նշանակության շենքերի և շինությունների (կառույցների) համար բերված են աղյուսակ 9-ում:

 

Աղյուսակ 9

 

N

Շենքերի և շինությունների (կառույցների) նպատակային
նշանակությունը

k2 գործակցի
արժեքը

1.

 200 և ավելի այցելուների համար՝ կայարաններ, թատրոններ, կինոթատրոններ, օդանավակայանների շենքեր, ծածկած մարզադաշտեր, առևտրի կենտրոններ:

1.35

2.

 Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ, քոլեջներ, ուսումնարաններ, նախադպրոցական կազմակերպություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոսպիսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և հիվանդանոցներ, եկեղեցական կառույցներ:

1.30

3.

 Էներգաջրագազամատակարարման համակարգերի, հեռախոսային և էլեկրոնային կապի, հրշեջ ծառայության և ոստիկանության համակարգերի, բանկերի, պետական և համայնքային նշանակության վարչական շենքեր և կառույցներ:

1.20

4.

 Շենքեր և շինություններ (կառույցներ), որոնց վնասվածության աստիճանը չի զուգակցվում մարդկանց մահվան ու արժեքավոր սարքավորումների փչացման հետ, չի հանգեցնում կազմակերպության անընդհատ գործող տեխնոլոգիական գործընթացների դադարեցմանը կամ շրջակա միջավայրի աղտոտմանը: Այս դեպքում թույլատրելի շեղվածքի սահմանափակման պայմանը հաշվի չի առնվում:

0÷0.5

պատվիրատուի համաձայնությամբ

5.

 1-4-րդ կետերում չհիշատակված շենքեր և շինություններ (կառույցներ):

1.0

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation