Basic information
Number
թիվ 212
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.12.1999-11.01.2002)
Status
Չի գործում
Source
ՀՀԿԲՏ 1999/4
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
21.12.1999
Ratification date
21.12.1999
Effective date
21.12.1999
Interrupt date
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 1999 թվականի

թիվ 212

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ) 15.1 կանոնում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ» կետ. «տեղեկանք ՀՀ պետական եկամուտների նախարարությունից հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: