Basic information
Number
թիվ 77
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.04.2000-11.01.2002)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
12.04.2000
Ratification date
12.04.2000
Effective date
12.04.2000
Interrupt date
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2000 թվականի

թիվ 77

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5)

 

 Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

 1.1. կանոն 15-ի 15.4 կետի երկրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «Իրավաբանական և ֆիզիկական անձ արժութային դիլերի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնելու լիցենզիայով նախատեսված գործառնություններ».

 1.2. կանոն 15-ի 15.6 կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետ`

 «զ) իրավաբանական անձի կանոնադրությունը, որտեղ պետք է ներառված լինի տվյալ մասնաճյուղը».

 1.3. կանոն 17-ի 17.3 կետի երրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «Իրավաբանական և ֆիզիկական անձ արտարժույթի փոխանակման կետի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնելու լիցենզիայով նախատեսված գործառնություններ»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: