Basic information
Number
թիվ 103
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.04.2000-11.01.2002)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.04.2000
Ratification date
25.04.2000
Effective date
25.04.2000
Interrupt date
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 ապրիլի 2000 թվականի

թիվ 103

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5)

 

 Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

 կանոն 16-ի 16.3 կետի երրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «II խմբի արտարժույթի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, մաքսային սահմաններում կամ բնակչության սպասարկում իրականացնող օբյեկտներում»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: