ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
| 
 6 մարտի 2014 թվականի  | 
 թիվ 39  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը խմբ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթղթի ներկայացմամբ։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Վ. Խրիստենկո  | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի թիվ 39 որոշմամբ  | 
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթղթի ներկայացմամբ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
| 
 Արտադրանքի անվանումը  | 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  | 
 Համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթուղթը  | 
 Ծանոթագրություն  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 1. Սննդային ճարպայուղային արտադրանք՝  | 
|||
| 
 բուսական յուղեր  | 
 1507-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի բուսական յուղերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 բուսական յուղերի զտամասեր  | 
 1507-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի բուսական յուղերի զտամասերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 յուղեր (ճարպեր)՝ ընդեթերացված, զտված, հոտազերծված  | 
 1516-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 ընդեթերացված, զտված, հոտազերծված նոր տեսակի յուղերի (ճարպերի) համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 յուղեր (ճարպեր)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված  | 
 1516-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 հիդրոգենացված, զտված, հոտազերծված նոր տեսակի յուղերի (ճարպերի) համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 մարգարիններ  | 
 1517-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի մարգարինների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդներ  | 
 1517-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդներ  | 
 1517-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ ճարպեր խոհարարական, հրուշակային, հացաթխման  | 
 1516-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի հատուկ նշանակության ճարպերի՝ այդ թվում՝ խոհարարական, հրուշակային, հացաթխման ճարպերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կաթնային ճարպի փոխարինիչներ  | 
 1516-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի կաթնային ճարպի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կակաոյի յուղի համարժեքներ  | 
 1516 20 980 2   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի կակաոյի յուղի համարժեքների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կակաոյի յուղի բարելավիչներ՝ SOS-տիպի  | 
 1516 20-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի SOS-տիպի կակաոյի յուղի բարելավիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կակաոյի յուղի փոխարինիչներ՝ POP-տիպի  | 
 1516 20-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի POP-տիպի կակաոյի յուղի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի  | 
 1516 20-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, լաուրինային տեսակի  | 
 1516 20-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի չբարեխառնվող, լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 սոուսներ՝ բուսական յուղերի հիմքով  | 
 2103 90 900 9-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի բուսական յուղերի հիմքով սոուսների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 մայոնեզներ  | 
 2103 90 900 1  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի մայոնեզների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 սոուսներ մայոնեզային  | 
 2103 90 900 9-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի մայոնեզային սոուսների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով  | 
 1516 20-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի բուսական յուղերի հիմքով կրեմների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 գլիցերին թորած  | 
 1520 00 000 0-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 նոր տեսակի թորած գլիցերինի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում  | 
| 
 2. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ բնական հում գլիցերին  | 
 1520 00 000 0-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 օճառ տնտեսական  | 
 3401 19 000 0-ից   | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
| Ծանոթագրություններ. | 
 1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները) 2. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 024/2011) համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու մասին պահանջը կիրառվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի նկատմամբ և չի կիրառվում ոչ արդյունաբերական արտադրության գործընթացում ստացված ճարպայուղային արտադրանքի և ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի (բացառությամբ բնական հում գլիցերինի և տնտեսական օճառի) նկատմամբ։  | 
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: