Basic information
Number
թիվ 222
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.08.2000-11.01.2002)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
29.08.2000
Ratification date
29.08.2000
Effective date
29.08.2000
Interrupt date
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 օգոստոսի 2000 թվականի

թիվ 222

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշումով)

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

 1.1. կանոն 16-ի 16.3 կետի 6-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Արտարժույթի II խմբի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, մաքսային սահմաններում, հյուրանոցներում, խանութներում, ինչպես նաև շուկաներում, տոնավաճառներում և դրանց հարակից տարածքներում».

 

 1.2. կանոն 19-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 19. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

 19.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա (հավելվածներ 2, 3, 4), ինչպես նաև տեղերում կատարվող ստուգումների միջոցով:

 19.2. Տեղերում ստուգումներն անցկացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի և դրանով հաստատված ժամանակացույցի հիման վրա` «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: