Basic information
Number
ՀՕ-15-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (10.08.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
17.01.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
08.02.2023
Effective date
10.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) գենետիկորեն ձևափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն՝ ունակ վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից և պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ, ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 8

Երևան

ՀՕ-15-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation