Basic information
Number
թիվ 6
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.01.2002-01.02.2003)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
11.01.2002
Ratification date
11.01.2002
Effective date
11.01.2002
Interrupt date
01.02.2003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հունվարի 2002 թվականի

թիվ 6

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ի (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԿԱՆՈՆ 21.3-ՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊԱԿԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ուժը կորցրել է 06.08.02 թիվ 259-Ն որոշում)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` շրջաբերական նամակով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` ուղղելու «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (նոր խմբագրությամբ) կանոն 21.3-ի 5-րդ և 8-րդ պարբերություններում առկա տեխնիկական վրիպակը` այդ պարբերություններից հանելով «կարճաժամկետ» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: