ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
| 
 5 մարտի 2013 թվականի  | 
 թիվ 28  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 007/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Նախագահ՝  | 
 Վ. Բ. Խրիստենկո  | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ  | 
ՑԱՆԿ
այն արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
| 
 Արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը  | 
 ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը  | 
 Համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթը  | 
 Ծանոթագրություն  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 I. Ծծակներ, փուչ ծծակներ  | |||
| 
 1. Կաթի ծծակներ, փուչ ծծակներ՝ լատեքսից, ռետինից կամ սիլիկոնային  | 
 3926 90 970 7-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 II. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ և գալանտերեայի մանկական արտադրատեսակներ  | |||
| 
 2. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝  | 
|||
| 
 արտադրատեսակներ ռետինե կաղապարից կամ առանց կաղապարի՝ երեխաների խնամքի համար  | 
 4014 90 000 9-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 պլաստմասսայից արտադրատեսակներ (փոքր վաննա, գիշերանոթ, աթոռիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար  | 
 3922 10 000 0-ից  | 
||
| 
 մետաղից արտադրատեսակներ (վաննա, թասիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար  | 
 7324-ից  | 
||
| 
 3. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ պլաստմասսայից  | 
 3924 90 000-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 4. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ մետաղից  | 
 7117-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 III. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ մեկանգամյա օգտագործման  | |||
| 
 5. Բազմաշերտ արտադրատեսակներ, որոնք պարունակում են դոնդողագոյացնող ջրակլանիչ նյութեր՝ տակդիրներ, կիսավարտիքներ և խանձարուրներ, ինչպես նաև հիգիենիկ բամբակյա փայտիկներ (քթի և ականջների համար) և երեխաների խնամքի համար նույնանման այլ արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների համար նախատեսված  | 
 3005 90 100 0-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 IV. Սպասք, ճաշի պարագաներ  | |||
| 
 6. Սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, շշիկներ և սննդամթերքի համար նույնանման մանկական արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական և մայոլիկե), մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից և ստվարաթղթից), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 3924-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 V. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ  | |||
| 
 7. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 3926 90 970 7-ից 9603 21 000 0-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 VI. Հագուստ և արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից և կաշվից  | 
|||
| 
 8. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), կոստյումներ աստառով, ծրարներ՝ նորածինների համար, և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 4203-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 9. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), արտադրատեսակներ աստառով (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 4203-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 10. Գոգնոցներ, զգեստներ, սարաֆաններ, վերնաշապիկներ, բլուզներ, կիսատաբատներ, արտադրատեսակներ առանց աստառի (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 4203-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 11. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ), չոչաշորեր, խանձարուրներ, արձակ շապիկներ, կոֆտաներ, շորագլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6207-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 12. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ և կորսետային արտադրատեսակներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6207-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 13. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 14. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 15․ 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից 6505 00-ից 6506-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 16. 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 17. Անկողնային սպիտակեղեն և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6302-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 18. Վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6303-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
 մկդակած վերմակներ` բացի մանածագործականից  | 
| 
 VII. Մորթուց հագուստ և արտադրատեսակներ  | |||
| 
 19. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, ծրարներ նորածինների համար, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 4203-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
 արտադրատեսակներ բնական մորթուց  | 
| 
 20. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 4203-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
 արտադրատեսակներ բնական մորթուց  | 
| 
 VIII. Տրիկոտաժե արտադրատեսակներ  | |||
| 
 21. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6101-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 22. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6101-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 23. Սվիտերներ, ջեմպերներ, ժակետներ, շրջազգեստներ, տաբատներ, կոստյումներ, ռեյտուզներ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ, կիսատաբատներ, զգեստներ, լրակազմեր, բլուզներ, վերնաշապիկներ, բաճկոնակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6103-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 24. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, խանձարուրներ, շորագլխարկներ, չոչաշորեր, արձակ շապիկներ, կոֆտաներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ, գոգնոց-լանջապանակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6107-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 25. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6107-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 26. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6111-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 27. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6115-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 28. 2-րդ շերտի կարճ գուլպաներ, կիսագուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6111-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 29. Ձեռնոցներ, թաթմաններ, թաշկինակներ, շարֆեր և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6111-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 30. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր  | 
|
| 
 31. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 32. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 33. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6504 00 000 0-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 IX. Պատրաստի հատով մանածագործական արտադրատեսակներ  | |||
| 
 34. Վերմակներ, քթի և գլխի թաշկինակներ, սրբիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6213-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
 այդ թվում՝ շարֆեր, շալեր և վերմակներ՝ բացի մկդակածներից  | 
| 
 X. Երեխաների և դեռահասների համար նախատեսված կոշկեղեն՝ բացի սպորտայինից, ազգայինից և օրթոպեդիկից  | |||
| 
 35. Երկարաճիտ կոշիկներ, ճտքակոշիկներ, կիսաճտքակոշիկներ, կոշիկներ, կիսակոշիկներ, տուֆլիներ, սանդալիկներ և կոշկեղենի այլ տեսակներ՝ յուֆտե, քրոմակաշվից, մանածագործական սինթետիկ և արհեստական նյութերից, ռետինե, ռետինե–մանածագործական և կոմբինացված, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6401-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 36. Կոշկեղեն՝ թաղյա կոպտաբուրդ՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 6404-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 XI. Կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ  | |||
| 
 37. Պորտֆելներ, աշակերտական ուսապայուսակներ, թիկնապայուսակներ, պայուսակներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, ձեռնոցներ, թաթպաններ, գոտկատեղի գոտիներ և մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 4202-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 XII. Մանկական սայլակներ  | |||
| 
 38. Մանկական սայլակներ, դրանց համալրող հանգույցներ և դետալներ  | 
 8715 00  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 XIII. Հեծանիվներ  | |||
| 
 39. Հեծանիվներ՝ 435 մմ-ից մինչև 635 մմ թամբի բարձրությամբ՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար, տրանսպորտային հեծանիվներ՝ 635 մմ և ավելի թամբի բարձրության կարգավորմամբ՝ փոքր տարիքի դպրոցականների և դեռահասների համար  | 
 8712 00-ից  | 
 համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 XIV. Հրատարակչական (գրքեր, ամսագրեր) արտադրանք  | |||
| 
 40. Մանկական գրականություն, ամսագրեր և մանկական շարունակական հրատարակություններ  | 
 4901-ից  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| 
 XV. Դպրոցական գրենական պիտույքներ  | |||
| 
 41. Գրասենյակային ապրանքներ (գրիչներ, նշիչներ, քանոններ, մատիտներ, գրասենյակային ռետիններ, տետրեր, օրագրեր, վրձիններ և այլ նույնանման արտադրատեսակներ), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված  | 
 3926 10 000 0  | 
 համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
|
| Ծանոթագրություն։ | Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը: |