Basic information
Number
N 296-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.10.2003-01.01.2005)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.339
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
26.08.2003
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
29.08.2003
Effective date
11.10.2003
Interrupt date
01.01.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003277

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 օգոստոսի 2003 թ.

 N 296-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի հետևյալ նվազագույն չափերը.

ա) երկու միավոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին անվճարունակ ճանաչելու համար,

բ) երեք միավոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ստեղծվող մասնաճյուղերի գրանցման միջնորդագրի մերժման համար, բանկի նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման և բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը՝ բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի տարրերի հաշվարկման հարաբերակցությունների կազմը և սահմանաչափերը վերանայելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել նաև բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002թ. նոյեմբերի 18-ի «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափ սահմանելու մասին» թիվ 367-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

 

Տ. Սարգսյան

2003 թ. օգոստոսի 29
Երևան