Basic information
Number
N 187-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.09.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.258
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
04.08.2004
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
06.08.2004
Effective date
11.09.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

4 oգոստոսի 2004 թ.

N 187-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» թիվ 963-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշումը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Սույն որոշման հավելվածի 1-ի 15-րդ կետի աղյուսակի 2-7 ենթակետերում սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում «սոցիալական ապահովության քարտի համարը» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման 2005 թվականի հունվարի 1-ից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. օգոստոսի 6
Երևան