Basic information
Number
N 302-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.01.2005-05.01.2024)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2005.01.04/1(178) Հոդ.3
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
23.11.2004
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
30.11.2004
Effective date
14.01.2005
Interrupt date
05.01.2024

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004337


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 նոյեմբերի 2004 թ. 

N 302-Ն

                
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՆՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատ գանձման մեքենաներից (բանկոմատներից) վճարային քարտերի միջոցով կանխիկացման գործառնություններ կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. նոյեմբերի 30
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
28.11.2023, թիվ 196-Ն 05.01.2024, N 302-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation