ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 591-Ա
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՀՕ-25-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. ՓաշինՅԱՆ | 
| 
 
 Երևան  | 
| 
 31.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի N 591-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՀՕ-25-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN ը/կ  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական հիմքը  | 
| 
 1.  | 
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն  | 
 2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում  | 
 «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ6-րդ» ենթակետ, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետ և 3-րդ հոդվածի 1-ին կետ  | 
| 
 2.  | 
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն  | 
 2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում  | 
 «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ17-րդ» ենթակետ, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետ և 3-րդ հոդվածի 2-րդ կետ  | 
| 
 3.  | 
 «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում  | 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն  | 
 2024 թվականի պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում  | 
 «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի 1-ին հոդված  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Ա. Հարությունյան | 
| 
 31.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |