Basic information
Number
ՀՕ-181-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (14.06.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
24.05.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.06.2023
Effective date
14.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.6-րդ հոդվածով.

 

«Հոդված 110.6. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտումը

 

1․ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պահանջների խախտումն առաջացնում է՝

տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով։

2․ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման կարգի խախտումն առաջացնում է՝

տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հարյուրերեսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով։

3․ Տուգանքի վճարումը ֆիզիկական և իրավաբանական անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «, 188-րդ և 213.2-րդ» բառերը փոխարինել «, 188-րդ, 213.2-րդ և 110․6-րդ» բառերով։

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հունիսի 12

Երևան

ՀՕ-181-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական: