Basic information
Number
N 297-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.07.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.206
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
10.06.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
16.06.2005
Effective date
25.07.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 հունիսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 հունիսի 2005 թ.

N 297-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 283-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1.1. որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 283-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`»:

1.2. Որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի (այսուհետև` կանոնակարգ 10-ի) 1-ին կետը «ընթացակարգերը:» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտարժույթի փոխանակման կետերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը:»:

1.3. Կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Արտարժույթի փոխանակման կետերի գործունեության կարգավորումը: Արտարժույթի փոխանակման կետերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի
տեղակալ`

Ա. Ջավադյան
   

2005 թ. հունիսի 16
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation