Basic information
Number
N 964-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.06.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.06.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.06.2023
Effective date
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 964-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար «Բյուրո Վան Դիկ» կազմակերպությունից տվյալների հավաքման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման ժամանակ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 33-րդ կետի 4-րդ, 16-րդ ենթակետերի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության և XVII գլխի պահանջները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական: