Basic information
Number
N 1304-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.06.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Enactment date
22.06.2023
Signing organisation
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Signing date
22.06.2023
Effective date
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2023 թվական

ք. Երևան

N 1304-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 16-ի N 4 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Ուժը կորցրած ճանաչել «Գլոբալ աքսես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոստային կապի բնագավառում թիվ ՓԿ N 072 փոստային կապի գործունեության լիցենզիան:

 

Ռ. Խաչատրյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation