Basic information
Number
N 55
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.1998-01.04.2009)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 1998.12.21/15(21)
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
30.11.1998
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Signing date
30.11.1998
Effective date
31.12.1998
Interrupt date
01.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1998 թվականի N 55

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի «դ» կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Թույլատրել 6 (10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին 1999 թ. հունվարի 1-ից օգտվել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 11-ի N 52 որոշման 2-րդ կետով սահմանված գիշերային զեղչ սակագնից, հետևյալ պայմանների ապահովման դեպքում`

ա) ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով էլեկտրաէներգիայի բազմասակագնային հաշվառքի սարքի պետստուգաչափում և տեղադրում,

բ) գիշերային զեղչ սակագնի կիրառման առնչությամբ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության հետ նախկինում կնքված պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարում,

գ) մինչ սահմանված կարգով գիշերային զեղչ սակագնի կիրառմանն անցնելը, պայմանագրային կարգով, նախկինում ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց գոյացած պարտքերի ամրագրում և էլեկտրամատակարարող ընկերության հետ համատեղ պարտքերի մարման ժամանակացույցի կազմում:

2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամ Մ. Ավագյանին` ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին, երկամսյա ժամկետում ուսումնասիրել 0,38 կՎ լարման ցանցից սնվող սպառողների գիշերային զեղչ սակագնից օգտվելու հարցը, գնահատել դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:


ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
27.02.2009, N 70-Ն 01.04.2009, N 55
Changed acts
Changing Act Corresponding incorporation