ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| «07» հուլիս 2023 թվականի | թիվ 09-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 48-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ` | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 09-Ն որոշման | 
| «Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 73-Ն որոշման | 
| Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը | 
 | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի ծածկա-գիրը | Չափման միավորը | Հաշվետու ամիս | 
| Ա | Բ | Գ | 1 | 
| Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը | 100 | հեկտար | |
| Արտադրվել է՝ հացահատիկ և հատիկաընդեղեն | 105 | ցենտներ | |
| կարտոֆիլ | 110 | -‘’- | |
| բանջարանոցային մշակաբույսեր | 115 | -‘’- | |
| բոստանային մշակաբույսեր | 120 | -‘’- | |
| պտուղ և հատապտուղ | 125 | -‘’- | |
| խաղող | 130 | -‘’- | |
| սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) | 135 | -‘’- | |
| ծաղիկ | 140 | հատ | |
| կերի արմատապտուղներ | 145 | ցենտներ | |
| եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար | 150 | -‘’- | |
| ծխախոտ (հաշվարկային՝ չոր քաշով) | 155 | -‘’- | |
| շաքարի ճակնդեղ | 160 | -‘’- | |
| Կուտակվել է՝ բազմամյա խոտ (ցանովի և բնական) | 165 | -‘’- | |
| միամյա խոտ | 170 | -‘’- | |
| ծղոտ | 175 | -‘’- | |
| Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ | 180 | -‘’- | |
| Ցանվել է աշնանացան, ընդամենը, որից՝ | 185 | հեկտար | |
| հացահատիկային մշակաբույսեր | 185.1 | հեկտար | |
| կերային մշակաբույսեր | 185.2 | հեկտար | |
| բանջարանոցային մշակաբույսեր, դրանից՝ | 185.3 | հեկտար | |
| սխտոր | 185.3.1 | հեկտար | 
| 
 | 
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 09-Ն որոշման | 
| «Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 73-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:
1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:
2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):
4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:
7. Բազմամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:
8. Միամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:
9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
10. «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:
11. Ծղոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդն այս ցուցանիշում չի ներառվում:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը:
13. Հաշվետվության «Արտադրվել է» մասում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը): Ծխախոտի համախառն բերքը լրացվում է հաշվարկային՝ չոր քաշով:
14. Հաշվետվության «Կուտակվել է» մասում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:
15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:
16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և բանջարանոցային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Մյուս տողերում՝ ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում՝ հաջորդ տարվա բերքի տակ աշնանը ցանված տվյալ մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ: »:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|