Basic information
Number
N 1371-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.08.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.08.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.08.2023
Effective date
18.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2023 թվականի N 1371-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 156-րդ հոդվածի 7-րդ մասը և 159-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ որպես ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման դիմում՝ մաքսային մարմինների կողմից հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 289 որոշմամբ սահմանված՝ ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման ձևը, իսկ ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման գրանցումը կամ գրանցման մերժումը համարվում են համապատասխանաբար՝ ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման կամ երկարաձգումը մերժելու վերաբերյալ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումներ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական: