Basic information
Number
N 63-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.11.2002-30.09.2004)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2002.11.01/27(113) Հոդ.214
Enactment organisation
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Enactment date
02.10.2002
Signing organisation
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
02.10.2002
Effective date
11.11.2002
Interrupt date
30.09.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 6002239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 63-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի է) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 14 որոշմամբ հաստատված «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի՝ արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրերի օրինակելի ձևի» 5.6 կետի 1-ին պարբերության վերջին նախադասության մեջ «դրանցից առավելագույնը» բառերը փոխարինել «դրանց միջին կշռութային մեծությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան