Basic information
Number
N 36-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.07.2003-01.10.2004)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2003.07.15/18(136) Հոդ.273
Enactment organisation
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Enactment date
19.06.2003
Signing organisation
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ
Signing date
19.06.2003
Effective date
25.07.2003
Interrupt date
01.10.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60003214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի զ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 89-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) 1-ին կետի առաջին նախադասության մեջ «երաշխիքային գումար» բառերից հետո ավելացնել «և (կամ) ներկայացնում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ` երաշխիքային գումար)» բառերը.

բ) 7-րդ կետի առաջին նախադասության մեջ «սկզբից» բառը փոխարինել «հինգից» բառով.

գ) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահի տեղակալ`

Ն. Գրիգորյան