Basic information
Number
N 72-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Enactment organisation
Աբովյան համայնքի ավագանի
Enactment date
25.12.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
25.12.2020
Effective date
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 72-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 8-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝

1. 2021 թվականի համար սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

Կողմ -8

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

 

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

  

2020 թ. դեկտեմբերի 25

ք. Աբովյան

 

Հավելված

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 72-Ն որոշման

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

հ/հ

Տեսակը

1 քառակուսի մետրի համար կառուցապատման իրավունքի վճարի տարեկան չափը

/հազար դրամ/

1.

Ժամանակավոր կառույցներ (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն) տեղադրելու համար

 

1.1

Մինչև 20 քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից

3.5

1.2

21 և ավելի ք.մ` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից

0.3

2.

Հիմնական կառույցների (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում, բանկեր և նմանատիպ այլ գործունեության օբյեկտներ) համար

 

2.1

Մինչև 20 քառակուսի մետրի համար

2.0

2.2

21-100 ք. մ.` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

1.0

2.3

101-200 ք. մ.` 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

0.7

2.4

201 և ավել ք. մ.` 200 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

0.2

3.

Շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար

0.5

4.

Արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար

0.1

5.

Ավտոտնակների համար

0.400

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: