Basic information
Number
թիվ 4
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (01.01.2021-01.01.2022)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
27.01.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
27.01.2015
Interrupt date
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

27 հունվարի 2015 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

Նեֆրիտի ԵՎ դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատ) առնչությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ԵՎ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131)

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.10.20 թիվ 137)

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Հավելվածներ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Changed acts
Changing Act Corresponding incorporation