ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 1 նոյեմբերի 2023 թ.  | 
 թիվ 27-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 
 Նախագահ՝  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 27-Ն որոշման  | 
| 
 «Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 38-Ն որոշման  | 
Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին
| 
 միավոր  | 
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի ծածկա-գիրը  | 
 Ընդամենը հաշվետու տարում  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
| 
 Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը ընդամենը, այդ թվում`  | 
 100  | 
|
| 
 աղբատար  | 
 100.1  | 
|
| 
 այլ մեքենաներ  | 
 100.2  | 
Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի ծածկա-գիրը  | 
 Չափման միավորը  | 
 Ընդամենը հաշվետու տարում  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
| 
 Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում ընդամենը (200.1+200.2+200.3+200.4+200.5), այդ թվում`  | 
 200  | 
 հազար մեքենա օր  | 
|
| 
 վերանորոգման  | 
 200.1  | 
 - “ -  | 
|
| 
 կոնսերվացման  | 
 200.2  | 
 - “ -  | 
|
| 
 պարապուրդի` կապված մթնոլորտային պայմանների հետ  | 
 200.3  | 
 - “ -  | 
|
| 
 պարապուրդի` կապված այլ պատճառների հետ  | 
 200.4  | 
 - “ -  | 
|
| 
 աշխատած  | 
 200.5  | 
 - “ -  | 
|
| 
 Տեղափոխված կոշտ կենցաղային աղբի քանակը  | 
 210  | 
 խոր.մ  | 
|
| 
 Տեղափոխված հեղուկ մնացուկների քանակը  | 
 220  | 
 - “ -  | 
|
| 
 Տեղափոխված ձյան և այլ բեռների քանակը,  | 
 230  | 
 տոննա  | 
Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
| 
 դրամ  | 
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի ծածկա-գիրը  | 
 Ընդամենը հաշվետու տարում  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
| 
 Մուտքեր ընդամենը, այդ թվում`  | 
 300  | 
|
| 
 բյուջեից  | 
 300.1  | 
|
| 
 մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր, որից`  | 
 300.2  | 
|
| 
 բնակչությունից  | 
 300.2.1  | 
|
| 
 նվիրատվությունից  | 
 300.3  | 
|
| 
 այլ մուտքեր  | 
 300.4  | 
|
| 
 Ծախսեր ընդամենը, այդ թվում`  | 
 310  | 
|
| 
 նյութական ծախսեր  | 
 310.1  | 
|
| 
 ոչ նյութական ծառայությունների վճարումներ  | 
 310.2  | 
|
| 
 գործուղման ծախսեր  | 
 310.3  | 
|
| 
 աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ  | 
 310.4  | 
|
| 
 հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր  | 
 310.5  | 
|
| 
 այլ ծախսեր  | 
 310.6  | 
|
| 
 Տարիների ընթացքում գոյացած պարտքերը ընդամենը, որից  | 
 320  | 
|
| 
 բնակչությունից  | 
 320.1  | 
|
| 
 Տարիների ընթացքում գոյացած պարտքերը հաշվետու տարում ընդամենը, որից՝  | 
 330  | 
|
| 
 բնակչությունից  | 
 330.1  | 
| 
 Ղեկավար՝  | 
________________ | ________________ | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 Լրացնող (լիազորված անձ)՝  | 
________________ | ________________ | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 
 « _ _ »______ ____20___թ.»:  | 
| 
 Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 27-Ն որոշման  | 
| 
 «Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 38-Ն որոշման  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, համայնքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:
7. «100.1» ծածկագրով տողում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:
8. «100.2» ծածկագրով տողում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ:
9. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի «100» ծածկագրով տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:
10. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.1» ծածկագրով տողում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:
11. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.2» ծածկագրով տողում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:
12. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար «200.3» և «200.4» ծածկագրով տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:
13. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը («200.5» ծածկագրով տող), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան հավաքակայան դուրս է եկել աշխատանքի և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:
14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված կոշտ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները լրացվում են համապատասխանաբար «210», «220» և «230» ծածկագրով տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:
15. Բաժին 3-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
16. Բաժին 3-ում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
17. «300» ծածկագրով տողում լրացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում են բյուջեից մուտքերը («300.1» ծածկագրով տող), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը («300.2» ծածկագրով տող), մուտքեր նվիրատվությունից («300.3» ծածկագրով տող) և այլ մուտքեր («300.4» ծածկագրով տող): «300.2» ծածկագրով տողից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը («300.2.1» ծածկագրով տող):
18. Ընդհանուր ծախսերից («310» ծածկագրով տող) առանձնացվում են.
1) «նյութական ծախսերը» «310.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» «310.2» ծածկագրով տողում լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.
3) «գործուղման ծախսեր» «310.3» ծածկագրով տողում լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «310.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները.
5) «310.5» ծածկագրով տողում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը.
6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված ծածկագրերով տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են «310.6» ծածկագրով տողում:
19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը լրացվում են «320» ծածկագրով տողում, որից` հաշվետու տարում գոյացածը` «330» ծածկագրով տողում: Բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար «320.1» և «330.1» ծածկագրերով տողերում:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|