Basic information
Number
ՀՕ-370-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.11.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.12.2023
Effective date
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1 «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «պահպանությունը և» բառերը, իսկ նույն կետի «կարող են» բառերը փոխարինել «կարող է» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 8-րդ հոդվածում «ժդ» կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) «ժբ» կետից հանել «պահպանությունը և» բառերը.

2) «ժզ» կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «տվյալ տարածքի պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.

2) 2-րդ մասի «իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 23. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

 

1․ Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով։

2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա:»։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-370-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: