ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1994 թ. N 114
Քաղ. Երևան
ԹԵՀՐԱՆ-ՆՈՒՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թեհրան-Նուր ավտոմոբիլային մայրուղու շինարարության ծրագրի իրականացման նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ պետական նախարար (նախագահ) | |
Ռ. Դուրյան | - ՀՀ շինարարության նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ) | |
Ա. Անդրեասյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ | |
Տ. Բարսեղյան | - ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետի տեղակալ | |
Գ. Գամազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորման գլխավոր տնօրեն | |
Ռ. Եգորյան | - ՀՀ շինարարության նախարարության հեռանկարային զարգացման վարչության պետ | |
Ա. Տեր-Իսրայելյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ռ. Փարսադանյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ | |
Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 114 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|