Basic information
Number
թիվ 147-Ն
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (06.06.2021-06.06.2021)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Enactment organisation
Ախուրյան համայնքի ավագանի
Enactment date
25.12.2020
Signing organisation
Ախուրյան համայնքի ղեկավար
Signing date
25.12.2020
Effective date
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 147-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն.

 

1) եկամուտների գծով՝ 664892.5 հազար Հայաստանի Հանրապետության դրամ

2) ծախսերի գծով՝ 802389.1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ

(1-ին կետը փոփ. 12.02.21 թիվ 3-Ն)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.

1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև

2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝

 

Կողմ -8

 

Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ

Ժ. ԳԱԲՈՅԱՆ

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վ. ԷԼԲԱԿՅԱՆ

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

 

Ա. ՀԱՄԻԿՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

ԱՐԾՐՈՒՆԻ Իգիթյան

 

2020 թ. դեկտեմբերի 25

 

Հավելված 1-6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի 

թիվ 147-Ն որոշման

                                          (հավելվածը խմբ.12.02.21 թիվ 3-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: