ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 «12» դեկտԵՄԲԵՐԻ 2023 Թ.  | 
 N 748-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 332-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 332-Ն հրամանի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված, սակայն սահմանված կարգով վերապատրաստումներին չմասնակցած հաշտարարների որակավորումը ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն համարվում է դադարած: Այն դեպքում, երբ դասընթացը հայտարարվում է հավակնորդների առավելագույն քանակով և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանց քանակը գերազանցում է հայտարարված մասնակիցների առավելագույն քանակը, ապա դասընթացին մասնակցելու դիմում ներկայացրած, սակայն դասընթացին չընդգրկված հավակնորդների վերապատրաստումն իրականացվում է հաջորդ փուլերի ընթացքում, իսկ նրանց որակավորումը պահպանվում է մինչև հաջորդ դասընթացի անցկացումը և նոր որակավորման վկայագրի տրամադրումը։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Պարտականությունները կատարող`  | 
 Լ. Բալյան  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|