ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 1-ին հոդվածի «Փոխադրող» հասկացության սահմանման մեջ՝
1) «ձեռներեց» բառը փոխարինել «ձեռնարկատեր» բառով.
2) «մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով» բառերից հետո լրացնել «կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-391-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|