Գլխավոր տեղեկություն
Համար
N 617
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-11.06.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/դեկտեմբեր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.1990
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ խորհՈւրդ

 

ո ր ո շ ու մ

 

27 դեկտեմբերի 1990 թ. N 617

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 85 միավոր (առանց վարչական շենքը պահպանող ու սպասարկող անձնակազմի), տարեկան 465,0 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով: Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թույլատրել պետական կոմիտեին ունենալու նախագահի 4 տեղակալ, այդ թվում 2-ը` առաջին տեղակալ, և 18 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Հաստատել պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

4. Սահմանել պետական կոմիտեին ծառայողական թեթև մարդատար ավտոմեքենաների պահպանման 8 միավորի լիմիտ:

5. Հանձնարարել պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել պետական կոմիտեի կանոնադրությունը և ենթակա հիմնարկությունների ու կազմակերպությունների ցանկը:

6. 1990 թվականին պետական կոմիտեի կենտրոնական ապարատի պահպանման համար հատկացնել նրան 1,0 հազար ռուբլի, հանրապետական բյուջեի միջոցների 1990 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած ազատ մնացորդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի

N 617 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Բարձրագույն կրթության գլխավոր վարչություն

Միջնակարգ մասնագիտական կրթության վարչություն

Ասպիրանտուրայի և կադրերի վերապատրաստման վարչություն

Գիտական աշխատանքների գլխավոր վարչություն

Գիտատեխնիկական ապահովման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և սոցիալական զարգացման վարչություն

Արտադրատնտեսագիտական գլխավոր վարչություն

Նյութատեխնիկական ապահովման վարչություն

Կապիտալ շինարարության վարչություն

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին

Արտաքին կապերի վարչություն

Գործերի կառավարչություն

Վերահսկող-վերստուգող բաժին

Կադրերի բաժին

Հատուկ բաժին

 

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.1992, N 345 11.06.1992, N 617
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան