Basic information
Number
N 774
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.10.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.345
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
02.09.2003
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
02.09.2003
Effective date
11.10.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10003300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 սեպտեմբերի 2003 թ.
Երևան
N 774

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 520-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հուլիսի 1-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 520-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանով հաստատված հավելված N 1-ի և 2-ի՝

ա) 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով.

բ) 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով։

2. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation