ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1677-Ա |
«02» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի Հ.2447-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Վարդգես Հովհաննիսյանի՝ ի դեմս ներկայացուցչի 08.04.2025թ. հ.Դ-37379-25 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024թ. հուլիսի 3-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2447-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետում՝ «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով.
2) Որոշման 3-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |