Գլխավոր տեղեկություն
Համար
N 1701-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1701-Ա

«05» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

05.05.2025թ.

հ. 1701-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Շավարշ Սարգսյան
/լիազորված անձ/
Սվետլանա Հակոբյան և Մերի Բադալյան

Լևոն Խեչոյան /Արաբկիր 17-րդ/ փողոց, հ.16

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.04.2022թ. հ.2836 և հ.2837 վկայագրերով Սվետլանա Հակոբյանին և Մերի Բադալյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Լևոն Խեչոյան /
Արաբկիր 17-րդ/ փողոցի հ.16 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Լևոն Խեչոյան փողոց, հ.16/3

01033CLHMSPP

 

2

Գագիկ Հայրապետյան

Եր. Քոչարի փողոց, հ.15 շենք, հ.27

բնակարան

Գագիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Եր. Քոչարի փողոցի հ.15 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21032025-01-0143, ընդհ. բաժն. 1.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.15 շենք, բն.27/1

010639ALRHGY

 

3

Աիդա Մինասյան

Նոր Արեշի 30-րդ փողոց, հ.48 և հ.48/1

հողամաս

Աիդա Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշի 30-րդ փողոցի հ.48 և հ.48/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.23022021-01-0174 և հ.16072021-01-0129/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Արեշ 30-րդ փողոց, հ.48

01053HZCZ45J

 

4

Ռոլանդ Ամիրջանով

Գևորգ Ջահուկյան փողոց, հ.237/13

հողամաս

Ռոլանդ Ամիրջանովին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Ջահուկյան փողոցի հ.237/13 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.11032025-01-0307, շին. 123.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 393.81քմ մակերեսով մասին, տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.237/18

01093VLHANLF

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան