ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2025 թ. N 38-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 20.0 (քսան) միլիոն ՀՀ դրամով, որն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2025 թվականին նախատեսված սուբվենցիոն (կապիտալ ծախսերի) ծրագրերի և միջոցառումների իրականացման համար:
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ ս/թ մայիսի 13-ի դրությամբ՝
Ընդամենը՝ եկամտային մաս՝ 938,624.9 հազար ՀՀ դրամ
ծախսային մաս՝ 938,624.9 հազար ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -10
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -2
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ |
2025 թ․ մայիսի 13 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|