ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 589-Ա
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԸ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1796-Ն որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) 2024 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված վարկի ընկերության կանոնադրական կապիտալում ներդրման համար ընկերության կողմից ապահովման ենթակա ցուցանիշները՝
1) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և նշված համակարգերի վերազինման նպատակով էլեկտրական համակարգի արդիականացման աշխատանքների ավարտ՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը.
2) օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Հայաստանի Հանրապետության նորմերին համապատասխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից եզրակացության ապահովում․
3) մարզահամերգային համալիրի պահպանության դրամաշնորհից հրաժարում՝ 2026 թվականի հունվարի 1-ից։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների կատարման վերաբերյալ փաստաթղթերը ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում ընկերությանը տրամադրել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված եզրակացությունը։
3. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և նշված համակարգերի վերազինման նպատակով էլեկտրական համակարգի արդիականացման նպատակով տրամադրված բյուջետային վարկի (ներառյալ վերաֆինանսավորման տարեկան տոկոսադրույքին համապատասխան հաշվարկված գումարը) չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալ՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, որոնք պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը, որի անունից հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|