Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2025
Ընդունող մարմին
Սևան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.03.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2025 թվականի N 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -18

Դեմ -0 Ձեռնպահ-0

 

1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

2. ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

5. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

6. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

7. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

8. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

9. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

10. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

11. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

12. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

13. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

14. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

15. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

16. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

17. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

18. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

2025 թվականի մարտի 12

ք. Սևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի

ավագանու` 2025 թվականի մարտի 12-ի 

N 37-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ և 245-րդ հոդվածների 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի դրույթներին համապատասխան` Սևան համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:

2. Սևան համայնքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված), անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի մասով` արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո, ընդ որում, սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:

3. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ.

1) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,

2) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք անշարժ գույքի հարկով կամ փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը կամ փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները) անձինք:

4. Անշարժ գույքի հարկով կամ փոխադրամիջոցի գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների կամ մեկից ավել փոխադրամիջոցների առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է այդ շինություններից և փոխադրամիջոցներից մեկի նկատմամբ` ըստ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ստացող անձի ցանկության:

5. Սույն կարգով սահմանված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից գրավոր հրաժարվելու դեպքում արտոնությունը համարվում է չսահմանված` տվյալ դիմողի մասով:

6. Հարկ վճարողներին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել Սևան համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

7. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է Սևան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, Սևան համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով Սևան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

8. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը Սևան համայնքի ղեկավարին է ներկայացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը, տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու անհնարինության, տույժերի ու տուգանքների առաջացման պատճառների մասին` հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Դիմումին կից ներկայացվում են արտոնության կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

9. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն չի կարող սահմանվել, եթե արտոնություն հայցող հարկ վճարողը (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) Սևան համայնքի հանդեպ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ.

1) Եթե արտոնությունը տրվում է միայն տույժ և տուգանքների մասով.

2) Եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:

10. Սևան համայնքի ղեկավարը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 8-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում`

1) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերը չեն հակասում ՀՀ կառավարության 28.09.2017 թվականի N 1213-Ն որոշման պահանջներին, հարկ վճարողին հարկային արտոնություն տրամադրելու վերաբերյալ հարցը` հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.

2) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում, եթե հարկ վճարողի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ կառավարության 28.09.2017 թվականի N 1213-Ն որոշման պահանջներին, հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

11. Սևան համայնքի ավագանին սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համայնքի ավագանու առաջիկա նիստում քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, նիստի ընթացքում ընդունում է համապատասխան որոշում հարկ վճարողի համար անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին կամ մերժում է արտոնության տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում որոշման պահանջներին, եթե արտոնություն հայցող հարկ վճարողը համայնքի նկատմամբ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ 9-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերի:

12. Սևան համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են`

1) հարկ վճարողի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկ վճարողի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ).

2) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.

3) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի վճարային ժամկետի հետաձգման արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:

13. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`

1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

14. Սևան համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում` հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական: