ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 618-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը «դրոշմավորման ենթակա ապրանքների» բառերից հետո լրացնել «, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «դրոշմավորված» բառից առաջ լրացնել «, իսկ 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով» բառերով.
3) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ՝
1) 2026 թվականի հունվարի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների համար չեն կարող կատարվել.
2) ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների` նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող է իրականացվել նաև մինչև 2026 թվականի հունվարի 1-ը.
3) սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման դեպքում, հարկ վճարողի կողմից այդ ապրանքների դրոշմավորումը դրոշմապիտակներով չի կարող իրականացվել։».
4) որոշման 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո՝ հետևյալ պահանջները բավարարող պահեստում՝
1) պահեստը պետք է լինի դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող կամ պայմանագրային հիմունքներով` վարձակալված կամ այլ պայմանագրային համաձայնությամբ օգտագործվող, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա.
2) պահեստում դրոշմավորման ենթակա ապրանքները պետք է գտնվեն գնորդի համար ոչ տեսանելի վայրում, տեղադրված չլինեն ցուցադրման համար։».
5) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում՝
ա. «(այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «389-րդ հոդվածի 1-ին մասով և 390-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով,
բ. 2-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական: