Basic information
Number
N 02-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.01.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.01.2024
Enactment organisation
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Enactment date
15.01.2024
Signing organisation
Պարտականությունները կատարող
Signing date
15.01.2024
Effective date
25.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«15» հունվարի 2024 թ.

N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 31-04.05- 2024 «ՀԱՏԱԿՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-04.05-2024 «Հատակներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով սահմանված հավելվածի 24-րդ՝ ՍՆիՊ 2.03.13-88 «Հատակներ» կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

պարտականությունները կատարող

 

Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2024 թվականի

հունվարի 15-ի N 02-Ն հրամանով

 

ՀՀՇՆ 31-04.05 -2024 «ՀԱՏԱԿՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունվարի 2024 թվական: